Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

Պաշտոնական
ombudsmen

Մարդու իրավունքներին պաշտպանը հանդիպել է  ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ  Բրեդլի Բուզետտոյին   ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 2-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, եւ մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր: Պարոն Բուզետտոն, կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նշանակությունը, պատրաստակամություն է հայտնել երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացնել համատեղ ծրագրեր: Արման Թաթոյանը, ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման եւ զարգացման գործում Միավորված ազգերի կազմակերպության, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի դերը, հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ