Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը մերժեց Գայանե Առուստամյանի գործով ներկայացված բողոքը.ՀՔԱ

Քաղաքականություն
imij

2016 թ. մայիսի 2-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ Տ. Սահակյանի, կայացավ տուժող Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. մարտի 17-ի՝ բողոքը մերժելու մասինորոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան բողոքարկել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով 2015 թ. օգոստոսի 8-ին կայացված քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը: Բողոքի քննությանը ներկա էին Գ. Առուստամյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը և վարույթն իրականացրած ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ