Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկային մուտքերն ավելացել են

Տնտեսություն
caf1808b4a452fb403d971d4b06205b7

2016թ. ապրիլին պետական բյուջեի հարկային եկամուտներն էականորեն գերազանցել են նախորդ տարիների նույն ամսվա ցուցանիշը՝ կազմելով շուրջ 97 մլրդ դրամ: Վերջինը 6.1 մլրդ դրամով ավելի է 2015թ.-ի ապրիլ ամսվա ցուցանիշից: Ավելին՝ 2016թ. առաջին չորս ամիսներին ապահովված շուրջ 251.1 մլրդ դրամ հարկային եկամուտները համապատասխանում են պետական բյուջեով նախատեսված առաջադրանքին, որն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 21.3 մլրդ դրամով: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին