Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դրական է, որ ԼՂ հարցում մինսկյան և կազանյան փաստաթղթերն այլևս չեն գործի» (տեսանյութ)

Քաղաքականություն
Arman-Navasardyan-nkarr

«Հայաստանը կարծես նոր դիրքորոշում է որդեգրել»,-անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ամերիկյան Bloomberg գործակալությանը տված հարցազրույցին, այսօր նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Ըստ  նրա՝ հնչեցված ամենակարևոր մտքերից մեկն այն է, որ նպատակահարմար չէ այս փուլում խոսել Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսման մասին։ «Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ, իջել է հաննիբալիզմի։ Խնդիր է դրված ոչնչացնել Ղարաբաղի, ինչու ոչ՝ նաև Հայաստանի հայությանը»,-շեշտեց նա։ Խոսելով մեր երկրի դիվանագիտության առջև դրված խնդիրներից՝ պարոն Նավասարդյանն ասաց. «Առաջին խնդիրը Ղարաբաղին բանակցային դաշտ վերադարձնելն է»։ Արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ Ադրբեջանին աջակցող երկիրը՝ Թուրքիան, չարիք է դարձել միջազգային հանրության համար։ Ինչ վերաբերում է տարածքների վերադարձման մասին խոսակցություններին, պարոն Նավասարդյանը շեշտեց. «Տարածքների հանձնման հարցն այս պահին պետք է բացառել։ Եվ այս պահին դրական է այն, որ մինսկյան և կազանյան փաստաթղթերն այլևս չեն գործի»։ Խոսելով Ադրբեջանի կողմից տարվող անհեռանկար քաղաքականությունից՝ դիվանագետն ասաց. «Ալիևը վախեցել է, որ Ղարաբաղը կմտնի բանակցային գործընթացի մեջ։ Այդ ժամանակ արդեն հողի հարց է լինելու։ Իսկ եթե Ղարաբաղը դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ, դրան կհետևի նաև նրա ճանաչումը։ Իսկ եթե որոշ երկրներ սկսեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը, արդեն իրավիճակ կփոխվի»։