Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը գաղտնազերծել է կազանյան փաստաթուղթը. azatutyun.am (տեսանյութ)

Քաղաքականություն
017844484_30300

Ամերիկյան Bloomberg մեդիա ընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահն ասել է, թե պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահի և որ հակամարտություն լուծման ուղղությամբ բանակցությունների հեռանկարը մեծ չէ: Հարցազրույցում Հայաստանի նախագահը գաղտնազերծել է, որ 2011 թվականին Կազանում Ալիևի հետ բանակցությունների շրջանակում ինքը պատրաստակամություն էր հայտնել դուրս բերել հայկական ուժերը հինգ շրջաններից և համաձայնել խաղաղապահների տեղակայմանը․ - «Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները երկու երկրների առաջնորդներին հորդորում էին լուծել հակամարտությունը՝ ստորագրելով համաձայնագիրը, որով նաև հետաձգվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ վերջնական որոշումը, բայց Ալիևը հրաժարվեց»: «Դա այն ժամանակն էր, երբ Ադրբեջանը հարստանում էր նավթի հաշվին ու խոսում ռազմական բյուջեի չափի մասին», - 2011-ի ձաղոխված բանակցությունների մասին ասել է Հայաստանի նախագահը․ - «Այն, ինչ տեղի ունեցավ հիմա, ակնկալելի էր»: Ավելին՝ այստեղ