Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց ետնապահի հետ

Սպորտ
danielyan

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը բավական անհաջող է հանդես գալիս Բաթումում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան-պրիում: Այսօր կայացած նախավերջին՝ 10-րդ տուրում, նա հանդիպեց մրցաշարի ետնապահ Բելա Խոթենաշվիլու հետ: Ավաղ, մեր ուժեղագույն շախմատիստուհին չկարողացավ անակնկալի բերել իր մրցակցին եւ 41-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքի հետ: Էլինա Դանիելյանն առայժմ վաստակել է 4 միավոր եւ շարունակում է զբաղեցնել նախավերջին՝ 11-րդ հորիզոնականը: Նա կարող է շտկել իր մրցաշարային գործերը, եթե վերջին տուրում սպիտակներով հաղթի ուկրաինուհի Աննա Մուզիչուկին, իսկ գլխավոր մրցակիցները միավոր կորցնեն: Այդ դեպքում նա կարող է հավակնել 6-7-րդ տեղերին, հակառակ դեպքում մեր շախմատիստուհին կարող է անգամ վերածվել ետնապահի: Ի դեպ, Բաթումի Գրան-պրիում արդեն հայտնի է հաղթողը: Առաջին տեղը ժամանակից շուտ զբաղեցրել է ռուսաստանցի Վալենտինա Գունինա, որն այսօր հաղթելով Քսյու Ժաոյին, վաստակել է 7 միավոր եւ անհասանելի դարձել հենց չինուհի գրոսմայստերի համար,  որը մինչ այդ պարտությունը ետ էր մնում ընդամենը կես բալով: