Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնդկական արտադրանքը որակով է, բայց թանկ»

Հասարակություն
hndik

Երևանում բացվել է «Հնդկաստանի շունչը Հայաստանում» միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև մայիսի առաջին կեսը: Ցուցահանդեսին մասնակցում են բազում հնդկական ընկերություններ, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքը՝ ձեռքի աշխատանք, արծաթե զարդեր, հագուստ, կահույք, պայուսակներ, կաշվե իրեր, ինչպես նաև սննդամթերք: Հայաստանում սա առաջին տարին չէ, որ այն անցկացվում է, մասնակիցներն ասում են, որ հայերի հետաքրքրությունը բավականին մեծ է, և ապրանքներն էլ գնորդների պակաս չեն ունենում: hndik1 Մեր զրուցակից Արմինե Մինասյանը, ով, ինչպես ինքն է պնդում, հնդակական իրերի մոլի սիրահար է և միշտ մասնակցում է ցուցահանդես-վաճառքին նշեց, որ արտադրանքը ճիշտ է որակով է, բայց թանկ. «Ամեն մեկի գրպանին հարմար չէ այստեղից իր ուզածը գնել, բայց միևնույնն է իրերը գեղեցիկ են և չկրկնվող»: Վաճառքով զբաղվում են ինչպես Հնդակստանից եկած մասնակիցներ, այնպես էլ հայ վերավաճառողներ: hndik2 hndik3 Աիսան, օրինակ, արդեն չի էլ հիշում, թե որերորդ տարին է գալիս Հայաստան. «Հայերի հետաքրքրությունը մեծ է հնդկական ապրանքների նկատմամբ, լինում են օրեր, երբ գնորդները բավականին շատ են, սակայն լինում են նաև ոչ մարդաշատ օրեր»,- ասում է նա: hndik4 Ցուցահանդես-տոնավաճառը ուղեկցվում է նաև հնդկական պարերով և երաժշտությամբ. ներս մտնելով` կարելի  է փոքր-ինչ զգալ հնդակական մշակույթի շունչը: