Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում կկայանա Yerevan Spring Run բարեգործական վազքի մրցույթը

Կարևոր լուրեր Հասարակություն
vazk

Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի կիսամարաթոնի թիմի և «Հայ մայրեր» ՀԿ հետ համատեղ մայիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի Yerevan Spring Run մրցույթը: Վազքուղին մեկնարկելու և անցնելու է Հրազդանի կիրճով։ Նախատեսված է 3 մրցատարածություն՝ 10կմ, 5կմ և հատուկ երեխաների համար` 1կմ։ Վազքը կապահովվի ժամանակակից պրոֆեսիոնալ թայմինգի սարքավորումներով։ Մրցույթը  բարեգործական է, և ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է  մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների՝ «Հայ մայրեր» ՀԿ-ում ընդգրկված 11 ընտանիքներին: Մրցույթին մասնակցելու համար կարող եք գրանցվել www.yerevan21.am կայքում։ Մասնակիցների թիվը սահմանափակ է՝  առավելագույնը 500 հոգի։ Հարկ է նշել, որ մասնակցության համար արդեն իսկ գրանցվել են վազորդներ՝ 11 երկրից։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն