Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը միջուկային զենք ունի. Հրանտ Բագրատյան՝ ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
բագռատըան

«Մեդիա կենտրոնում» տեղի է ունենում հարցազրույց-ասուլիս ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ «Արտաքին և ներքին վերջին քաղաքական զարգացումները» թեմայով: Ըստ նրա՝ «Եթե ապրիլի 2-ին պատերազմը սկսվեր ոչ թե 03:45-ին, այլ 01:00-ին, ես չգիտեմ ինչպես դա կավարտվեր, քանի որ մեր զինվորները չունեն գիշերային տեսանելիության սարքեր»։ Բագրատյանը նաև սկանդալային հայտարարություն արեց՝ « Հայաստանում միջուկային զենքն արդեն ստեղծված է»: Նա ընդգծեց, որ Հայաստանն այդ հնարավորությունն ունի. «Ես դա ասում եմ` ի գիտություն Ադրբեջանի»: Հստակեցնող հարցին` «հիմա այդ զենքն ունե՞նք, թե ՀՀ-ն ունի այդ հնարավորությունը», Բագրատյանն այսպես արձագանքեց` «Ձեր ի՞նչ գործն է, ասացի այն, ինչ ասացի»: Ավելին՝ տեսանյութով