Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության դիմաց գետնին են նետել ՀՀԿ անդամատոմսերը (տեսանյութ)

Հասարակություն
akcia-4

Այս պահին կառավարության շենքի մոտ են հավաքվել Եկմալյան փողոցի նախկին բնակիչները : Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ շուրջ  16 ընտանիք այժմ անտուն է մնացել և իրենց չի տրամադրվում վարձավճար, որպեսզի կարողանան տուն վարձակալել:  Բողոքողներից Անուշ Խուդավերդյանը նշեց. «Ես իմ տունը բացեցի, մտա՝  պարզվեց, որ այն վաճառված է 7 հոգու, հիմա մեր տներում ապրում են պատգամավորների, օլիգարխների ընտանիքները : Նրանց կանայք մեզնից լա՞վն են» : Վերջինս նշեց, որ իրենց ընտանիքի հինգ անդամները  Հանրապետական կուսակցությունից են , բայց իրենց ոչ ոք չի օգնում: Քիչ առաջ Անուշ Խուդավերդյանը գետնին գցեց  ՀՀԿ բոլոր անդամատոմսերը: