Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ենք տերը մեր երկրի. բողոքի երթ դեպի նախագահական նստավայր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitledcc

1in.am-ի  եւ Ազատության հեռարձակումները Ազատության հրապարակում հավաքվել են «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական շարժման ներկայացուցիչները, որոնք ցանկանում են երթով շարժվել դեպի Բաղրամյան 26՝ նախագահին պահանջ-նամակ հանձնելու նպատակով: Նրանք պահանջում են գումար հատկացնել վիրավոր զինծառայողներին, գումարներ գանձել մի շարք օլիգարխներից: Վալերի Օսիպյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ իրենց ակցիան արտոնված չէ, այդ պատճառով էլ ոստիկանները կարող են միայն 25-30 հոգու ուղեկցել դեպի Բաղրամյան 26: Ցուցարարները համաձայն չեն: Ցանկանում են բոլորով միասին նամակը հանձնել նախագահին: Այս պահին ոստիկանները շարունակում են շրջափակված պահել ցուցարարներին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հինգ րոպե ժամանակ տվեց ցուցարարներին դուրս գալու փողոցից և հետ վերադառնալու Ազատության հրապարակ։ Տեսնելով,  որ ցուցարարները  հետ չեն կանգնում իրենց որոշումից՝ բարձրանալ դեպի նախագահական նստավայր, անցան գործողությունների և ուժի գործադրմամբ նախաձեռնության հիմնական կազմակերպիչներին բերման ենթարկեցին՝ մոտ 10 մարդու։ Ոստիկանությունը ակցիայի մյուս մասնակիցներին ուղղեցին դեպի մայթեր և բացեցին ճանապարհը։