Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Հակոբյանը առաջատարների թվում է

Սպորտ
sport-chess-5

Հայաստանի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը շարունակում է հաջող հանդես գալ «Դուբայ Օփեն» շախմատի խոշոր մրցաշարում: Արդեն կայացած 7 տուրից հետո մեր ամենափորձառու գրոսմայստերը դեռեւս պարտություն չի կրել, վաստակել է 6 միավոր եւ երեք մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Այսօր նա կհանդիպի իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ անգլիացի Գավայն Ջոնսի հետ: Սպիտակներով հանդես կգա Վլադիմիր Հակոբյանը: Մեր մյուս շախմատիստ Գաբրիել Սարգսյանը առաջատարներից ետ է մնում մեկ միավորով: Ընթացիկ տուրում նա սպիտակներով կհանդիպի կանանց աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ: Հայաստանի այս տարվա չեմպիոն Զավեն Անդրեասյանը չնայած նույնպես 50+ արդյունք ունի, սակայն 4,5 միավորով զբաղեցնում է ընդամենը 35-րդ տեղը: Նա դուրս է մնացել մրցանակային տեղերի համար պայքարից, քանի որ աղյուսակում շատ խիտ են դասավորված առաջատարներն ու նրանց հետապնդողները: Հավելենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 50 հազար դոլար, ընդ որում դրամական պարգեւներ կստանան 1-15-րդ տեղերը գրաված շախմատիստները: