ԱՄՆ Հավայի նահանգն ընդունել է Արցախի անկախությունը

Մարտի 29-ին ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հարգելու ու ճանաչելու» մասին H.R. 167 բանաձևը։

Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը

 

Բանաձև

 

ՀԱՐԳԵԼՈՎ և ՃԱՆԱՉԵԼՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունըէթնիկ հայկական տարածաշրջան է Հարավային Կովկասում, որն ունի երկար ևհարուստ պատմություն, և իր նվիրական տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության և մշակույթի մեջ, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին` տասնամյակների պայքարից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց հօգուտ անկախության, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որԼեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման տևական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների և նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության ժողովուրդը վերջին երկու տասնամյակների ընթացքում հաստատակամություն և տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և հսկայական այլ դժվարությունների պայմաններում, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ավելի քան քսան տարի հավատարիմ է իր քաղաքացիներին՝պահպանելով իր անկախությունը և ջանքեր գործադրելով՝ փոփոխելու և կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը, և անցկացնելով ազատ ու անկախ ընտրություններ և հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես օրինակ տարածաշրջանի համար, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ բազմաթիվ միջազգային դիտորդներ, այդ թվում Միացյալ Նահանգներից, գնահատել են 2015 թ. մայիսի 3-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները որպես ազատ և թափանցիկ, հետևաբար

Հավայի նահանգի 28-րդ գումարման Ներկայացուցիչների պալատը 2016 թ հերթական նստաշրջանին ՈՐՈՇՈՒՄ Է հարգել և ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա քաղաքացիներին, և

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը ճանաչում է զոհողությունները և նվիրվածությունը և  վճռականությունը, որոնք ցուցաբերվել են ԼՂՀ ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների պայմաններում, և

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը հղում է ԼՂՀ կառավարությանը և նրա ժողովրդին խաղաղության, բարգավաճման և շարունակական հաջողությունների իր լավագույն մաղթանքները, և

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն, և

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է որ սույն բանաձևի վավերացված պատճեները կփոխանցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նրա՝ Հավայիում գտնվող ներկայացուցիչների միջոցով, և լրացուցիչ վավերացված պատճեները կփոխանցվեն Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ Սենատի մեծամասնության ղեկավարին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հավայի ներկայացուցիչներին։

ԼՂՀ ԱԳՆ

 
1

2