Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհուրդը դատապարտում է

Քաղաքականություն
c27a39a0-f18a-4a50-b7be-f9a4aa286c3c

«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհուրդը խստորեն դատապարտում է Նոր Հայաստան Կանանց ճակատի մարտի 24-ի խաղաղ ակցիայի մասնակից կանանց, և մասնավորապես` Ռուզաննա Եղնուկյանի նկատմամբ ոստիկանության ապօրինի բռնի գործողությունները, պահանջում է պատկան մարմիններից անհապաղ քայլեր ձեռնարկել նման վարքագծի որևէ այլ դրսևորում բացառելու և կանանց նկատմամբ բռնություններ իրականացնողներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։ «Հասարակությունը չի կարող ազատագրված համարվել, եթե կինը ստրկության մեջ է», առավել ևս` հասարակությունը չի կարող ազատագրվել, եթե չդատապարտվեն ոստիկանության բռնությունները անարդարության դեմ կենդանի բողոք արտահայտող կնոջ նկատմամբ: Հայ հասարակությունում կանանց սակավ ներգրավվածությունը հանրային և քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին որպես հիմնական դերակատարի` նպաստել է անարդարության, բռնությունների և անազատությունների իշխող քաղաքականության արմատավորմանը: Ուստի կոչ ենք անում հասարակական և քաղաքական կազմակերպություններին, մտահոգ քաղաքացիներին, ովքեր պայքարում են կանանց հասարակական և քաղաքական կյանքում լիարժեք ներգրավվածության համար, բռնությունների դեմ դատապարտել ոստիկանների կողմից իրականացրած ապօրինությունները:   «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհուրդ