Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացավ փոքրիկ Կառլենի հանդիպումը Հենրիխ Մխիթարյանի հետ

Հասարակություն
heno-1

Այսօր երեկոյան կատարվեց 13-ամյա Կառլենի երազանքը. նա հանդիպեց սիրելի ֆուտբոլիստի` Հենրիխ Մխիթարյանի հետ: Հիշեցնենք, որ երեխան Թրիչեր Քոլինզի համախտանիշով է հիվանդ:

 Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Մխիթար Հայրապետյանն, ով հանդիպման նախաձեռնողն է, օրեր առաջ հանդիպեց Կառլենին և իմացավ նրա երազանքի մասին: Մխիթարը շատ արագ ֆեյսբուքյան խումբ բացեց` Երազանքի հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ անվամբ, հորդորելով բոլոր սրտացավ մարդկանց օգնել` հայտնի հայազգի ֆուտբոլիստի հետ կապ հաստատելու հարցում:

Աջակիցների միջոցով ի վերջո հանդիպումն իրականացավ: <Կառլենի ուրախությունը բառերով չեմ կարող նկարագրել: Միայն կարող եմ իր խոսքերը փոխանցել. ,,Հենոյի հետ հանդիպումն ինձ ուժ կտա, առաջ կմղի: Զգացի, որ Հենոն ինձ շատ է սիրում> ,-մեզ հետ զրույցում ասաց Մխիթար Հայրապետյանը:
 Նա նշեց նաև, որ Կառլենի հետ որոշել են ամեն տարի մարտի 22-ը նշել՝ որպես հատուկ օր:
 Ի դեպ, հանդիպումը ոչ հրապարակային է եղել՝ պայմանավորված սիրված ֆուտբոլիստի ցանկությամբ: