Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3D մուլտֆիլմերը՝ գիշերամիզության եւ վախի պատճառ

Հասարակություն
shush

«Երեխան, որը երկու տարեկանից օգտվում է համացանցից, դառնում է ագրեսիվ եւ դյուրագրգիռ». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հոգեբան Կարինե Հարությունյանը: Նրա խոսքով՝ այս տեսանկյունից կարեւոր է ունենալ գրագետ հաղորդումներ, որովհետեւ երեխաները շարունակում են ծնվել, եւ կա այդ գրագետ հաղորդումների, մուլտֆիլմերի պահանջարկ. «Այն պահանջը, որը երեխաները ունեցել են մեկ դար առաջ, շարունակում են ունենալ, այդ պահանջը չի փոխվել, փոխվել է ժամանակակից աշխարհի թելադրանքը»,-ասաց նա: Հոգեբանի խոսքով՝ երեխաների վրա, հատկապես՝ 3-4 տարեկան, բացասաբար կարող են անդրադառնալ եռաչափ մուլտֆիլմերը: «Նման մուլտֆիլմերը կարող են վախեցնել երեխաներին, նրանց մոտ նյարդային վիճակ առաջացնել, գիշերամիզություն, անհանգստություն եւ այլն»: Կարինե Հարությունյանը կարեւորեց նաեւ այն, որ դպրոցներում մանկավարժները օժտված լինեն հոգեբանական գիտելիքներով, որպեսզի կարողանան աշխատել տարբեր երեխաների հետ, այդ թվում եւ՝ առողջական խնդիրներ ունեցող: «Առողջական խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատելիս գրագետ մոտեցում է պահանջվում: Կարեւոր է, որ մասնագետը տեղեկություններ ունենա տվյալ երեխայի խնդրի մասին»,-եզրափակեց Հարությունյանը: