Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները փաստաբաններին ներս թողեցին ( թարմացվում է) (տեսանյութ)

Քաղաքականություն
Nikol-Pashinyan1

22.00. Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ակտիվիստներին բերման ենթարկելուց 3 ժամ անց բաց կթողնեն, այսինքն՝ ժամը 23-ին: «Կարեւորն այն է, որ ես մի քանի անգամ ճշտեցի, որ որեւէ քրեական ընթացակարգ չկա»: 21.15 Մոտ 50 րոպե Արաբկիրի ոստիկանական բաժանմունքի մոտ սպասելուց հետո և միայն Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ ոստիկանները թույլ տվեցին բերման ենթարկված ակտիվիստների փաստաբաններին մուտք գործել բաժին: ........ 20.04 Ոստիկանները բերման ենթարկեցին մի խումբ քաղաքացիների, որոնք պառկել էին Բաղրամյան պողոտայում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների։  Ակտիվիստները բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Բերման ենթարկված քաղաքացիների մեջ են՝ Տիգրան Մազմանյան, Անդրանիկ Վարդանյան, Սիփան Փաշինյան, Կարո Ղուկասյան, Արտակ Գեւորգյան, Միքայել Նազարյան, Փայլակ Թեւանյան: Ակտիվիստներից Տիգրան Մազմանյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ իրենք արդեն ոստիկանական բաժանմունքում են. «Ոստիկանները քաշքշելով բերեցին մեզ այստեղ»։