Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք համայնքում ընտրություններ են

Հասարակություն
elections14

Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ եւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Լոռու մարզի Թումանյանի համայնքապետ Լեւոն Ձավարյանը, Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը եւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը կրկին ցանկանում են պաշտոնավարել: Թումանյանում առաջադրված այլ թեկնածու չկա: Տաթեւ համայնքում, բացի քաղաքապետից, եւս երկու թեկնածու կա, իսկ Դիլիջանում՝ անկուսակցական Ժորա Սահաբալյանը եւ ՀՀԿ-ական համայնքապետ Արմեն Սանթրոսյանը կպայքարեն պաշտոնի համար: Արդյունքում համայնքի ղեկավարի 6 թեկնածու կամ, իսկ ավագանու անդամի՝ 58: