Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սաֆարյանը զիջեց հայազգի մրցակցին

Սպորտ
sport

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն անհաջող սկսեց ելույթներն այսօր Կիեւում մեկնարկած միջազգային մրցաշարում: Նախ պայքարից դուրս մնաց աշխարհի նախկին չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, որը առաջին իսկ գոտեմարտում պարտվեց Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշ Տիտալ Զաֆարյանին: 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը ելույթներն ավարտեց նույնպես առաջին փուլում՝ զիջելով ուկրաինացի Սերգեյ Ռատուշնիին: Այս կարգում հանդես եկող Գարիկ Բարսեղյանը նախ հաղթեց ուկրաինացի Օլեկսանդր Բուլատին, ապա նույն Ռոտուշնուն: Ուկրաինական երրորդ արգելքը, ավաղ, հաղթահարել չհաջողվեց. կիսաեզրափակիչում մեր մարզիկը պարտվեց մրցագորգի տերերից Վասիլ Շուպտարին: Գարիկ Բարսեղյանը կանցկացնի եւս մեկ մենամարտ՝ 3-րդ տեղի համար: 74 կգ քաշային կարգում հանդես եկած Վարուժան Կաջոյանը չկարողացավ հաղթահարել 1/8 եզրափակիչ փուլը, իսկ Գրիգոր Գրիգորյանը՝ քառորդ եզրափակիչը: 97 կգ քաշայիններ Էդգար Ենոքյանն ու Անդրանիկ Գալստյանը տանուլ տվեցին իրենց առաջին մարտերը եւ նույնպես ժամանակից շուտ դարձան հանդիսական: Վաղը մրցագորգ կմտնեն մեր մյուս 7 ըմբիշները՝ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Մուսա Մուրթազալիեւը, Շամիր Աթյանը, Հաջիմուրադ Նուրմոգամեդովը, Սարգիս Հովսեփյանը (86 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):