Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զգուշացնում եմ պարոն Սարգսյանին՝ որտեղ դրոշը, այնտեղ էլ ես» (տեսանյութ)

Քաղաքականություն
raffi-nkar

«Մարտի 1-ին սպանվել են անկուսակցական շարքային քաղքակացիներ ու ոստիկաններ և այդ օրը որևէ մեկի սեփականությունը չէ։ Հիմա ժամը չէ՝ մարտի 1-ին ընդառաջ մեկը մյուսին քարոզ տալու, դուրս գալ է պետք այս պրիմիտիվ, գավառական, եսասեր մտայնությունից և հրապարակը դարձնել համատեղ գործունեության դաշտ»,- «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ասուլիսին հայտարարում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի պատասխան մարտի 1-ին այլ ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք անելու մասին հարցին։ Ըստ նրա՝ «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները ՀԱԿ-ի, մյուս ընդդիմադիր ուժերի հետ բանակցություններ են վարում այդ օրը համատեղ հավաք կազմակերպելու համար։ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնում է նաև Երևանի քաղաքապետարանի կողմից փետրվարի 25 լույս 26-ի գիշերային ժամերին հավաքների անցկացումն Ազատության հրապարակում արգելելու հանգամանքին. «Ես մի բան կարող եմ զգուշացնել պարոն Սարգսյանին՝ որտեղ դրոշը՝ այնտեղ էլ ես, որտեղ դրոշը՝ այնտեղ էլ մենք։ Եթե կա բռնության փորձ մեր հրապարակի, մեր դրոշակի, մեր քաղաքացու նկատմամբ այդ բռնության փորձը մենք պիտի դիմակայենք»։ «Ժառանգության» առաջնորդը հայտարարում է նաև, որ ինքն ամենևին նպատակ չունի ամենևին պայքարել մյուս ընդդիմադիր ուժերի դեմ՝ ապագա խորհրդարանում մեկ կամ մի քանի մանդատ ունենալու համար. «Մեկ կամ մի քանի պատգամավոր խորհրդարանում ավել ունենալը չի տալու մեր խնդիրների լուծումը։ Մեզ ընդդիմադիր ուժերին, համախմբում է պետք՝ առավել կարևոր հարցեր լուծելու։ Եթե այս տարի չփոխենք համապետական այս ապօրինի հանցագործ վիճակը, ես ոչ մի մխիթարանք պիտի չունենամ, եթե հանկարծ որոշեմ մասնակցել ընտրությւոններին ու մեկ առ մեկ հաղթեմ մյուսներին»,- հավելեց նա։