Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղբայրը՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Sashik

Սերժ Սարգսյանի եղբայրը ՝ Լևոն Սարգսյանը ի պատասխան լրագրողների այն հարցի, թե ինքը շարունակո՞ւմ է կարծել, որ իր եղբայրը պետք է մնա երկրի ղեկավարի պաշտոնում, նա արձագանքեց. «Ես նման կարծիք երբևէ չեմ հայտնել, դուք սխալվում եք»: Լրագրողները , սակայն, պնդեցին, որ իր վերջին հարցազրույցում է նա նման բան ասել: «Ոչ , ես ասել եմ կուսակցության ղեկավար»,- եզրափակեց նա: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ   իր հերթին Բաղրամյան 26-ի դիմաց սպասող լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես կարծում եմ, որ պարոն նախագահի ելույթից հետո դուք կիմանաք, թե ինչ է ասելու պարոն նախագահը: Կոռեկտ չի լինի, որ մինչև պարոն նախագահի ելույթը, մինչև նրա հայտարարությունն ու պետական միջոցառում իրականացնելը ես կանգնեմ և այստեղ խոսեմ, մանավանդ, որ դա իմ լիազորություններից վեր է: Սա կուսակցական միջոցառում չէ»: Նա նաև հավելեց, որ ինքն այստեղ նման պարագայում որպես խոսնակ անելիք չունի, քանի որ դա ոչ կուսակցության և ոչ էլ ԱԺ միջոցառում չէ: Շարմազանովը միայն տեղեկացրեց, որ որպես պետական պաշտոնյա՝ ԱԺ փոխնախագահ, նախագահի կողմից հրավիրվել է այդ միջոցառմանը: «Ամենակարևորը, որ նախագահի ելույթը հասանելի կլինի մեր հանրությանը, դրանից հետո նոր միայն կխոսենք»,-եզրափակեց նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ այսօր պետք է տեղի ունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ: Նա խոսելու է ոչ թե ՀՀԿ- ՀՅԴ կոալիցիայի, այլ սահմանադրական փոփոխությունների մասին: