Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիոնել Մեսին վերջապես ճանաչվել է լավագույն

Սպորտ
sport-mesi

Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին վերջապես ճանաչվել է ամսվա լավագույն խաղացող: Իսպանիայի ֆուտբոլի լիգան «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողին հռչակել է 2016 թվականի հունվար ամսվա լավագույն խաղացող: Պարզվում է, որ մինչ այդ, Լիոնել Մեսին ոչ մի անգամ չէր արժանացել անհատական այդ մրցանակին: Ավելին, «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից առաջին անգամ ամսվա լավագույն խաղացող էր ճանաչվել բրազիլացի Նեյմարը՝ 2015 թվականի նոյեմբերին: Նշենք, որ Իսպանիայի ֆուտբոլի լիգան սույն մրցանակը սահմանել է 2013 թվականին: