Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիի համար հավաքվել է 10877 ֆունտ ստեռլինգ (տեսանյութ)

Քաղաքականություն
gyumri1

15 օրում արդեն 10877 ֆունտ ստեռլինգ է հավաքվել՝ գյումրեցի 13 ընտանիքի բնակարանով ապահովելու համար սկսված դրամահավաքի շրջանակում։ Նախաձեռնության հեղինակ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանն ի սկզբանե նախատեսել է 55 օրում 120000 ֆունտ ստեռլինգ հավաքվել՝ դրված նպատակին հասնելու համար։ Դրամահավաքին արդեն միացել է 421 անձ՝ նվիրատվություն կատարելով crowdfunder.co.uk կայքում։     Փետրվարի 4-ին էլ արաբական ԱլՋազիրա հեռուստաալիքը քննարկում կազմակերպեց՝ նվիրված Գյումրու անօթեւանների խնդրին: Գյումրիում երկրաշարժից արդեն անցել է 27 տարի, սակայն դեռևս բազմաթիվ ընտանիքներ ապրում են անմխիթար վիճակում գտնվող տնակներում։ Նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ է գնալ այս հղումով  ու հետևել հրահանգներին։ Մնացել է 39 օր։