Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն «Ուլիսին» տուգանեց 1,1մլն դրամով

Սպորտ
sport-hff-ulis

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 1,1 մլն դրամով տուգանել է բարձրագույն խմբից դուրս մնացած «Ուլիս» ֆուտբոլային ակումբին: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Այսօր կայացած կարգապահական կոմիտեի նիստին քննարկվել է «Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախագահ Գ.Կազանչյանի գրությունը եւ ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Ա.Ազարյանի ծառայողական գրությունը: Կոմիտեի որոշմամբ «Ուլիս» ֆուտբոլային ակումբի «Ուլիս» եւ «Ուլիս-2» թիմերը հանվել են առաջնություններից, դրանց մնացած խաղերում գրանցվել է տեխնիկական պարտություն, «Ուլիս» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 500 հազար դրամով: Արտոնագրման բաժնի հաշվետվության արդյունքում հետ է կանչվել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի արտոնագրերը՝ վերջինիս միաժամանակ տուգանելով 600 հազար դրամով: