Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուրական» թիմի խաղացողները վթարի են ենթարկվել (տեսանյութ)

Սպորտ
sport-vtar

Արգենտինական «Ուրական» ակումբի ֆուտբոլիստները հրաշքով փրկվել են խոշոր ավտովթարից հետո: Դեպքը տեղի է ունեցել Վենեսուելայում, Լիբերտադորեսի գավաթի խաղարկության «Կարակաս» - «Ուրական» հանդիպումից հետո: Արգենտինական թիմին օդանավակայան տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել: Բարեբախտաբար շտապ օգնության մեքենաները շատ արագ հասել են վթարի վայր եւ առավել վնասված ուղեւորներին տեղափոխել մոտակա հիվանդանոց: Նրանց կյանքին այժմ վտանգ չի սպառնում: «Խաղացողների ստացած վնասվածքները լուրջ չեն: Նրանցից մի քանիսը կարճ ժամանակով կբուժվեն Վենեսուելայում: Մյուսները պարզապես վախեցած են եւ գտնվում են շոկային վիճակում: Հարկ է նշել, որ մեր մարզիչների եւ ֆուտբոլիստների բախտը բերել է, քանի որ վթարի կադրերը բավական ցնցող են» - ասել է «Ուրականի» ղեկավարներից մեկը: