Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանն Իրանի համար կարող է դառնալ Հոնգ-Կոնգ» (տեսանյութ)

Տնտեսություն
arm-iran-flag

Հայ-իրանական երկաթգծի նախագծի իրագործման դեպքում Իրանը պետք է կառուցի 60 կմ, իսկ Հայաստանը՝ 400: «Սա մեզ համար խնդիր է. պետք է փորձենք դոնորներ գտնել, դիմել Ասիական բանկին, Չինաստանին, Ռուսաստանին»,-այսօր ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Նա կարծում է, որ հայ պաշտոնյաների մոտ քաղաքական կամք կա՝ իրագործելու երկաթգծի նախագիծը: Ւրանական կողմն էլ դրական է տրամադրված. Կարմիր գծի նման Իրանում բոլորի շուրթերից հնչում է հետևյալ միտքը. Հայաստանը մեր բարեկամն է: «Մեր երկիրը, սակայն, ոչ միայն երկաթգծի նախագծով պետք է սահմանափակվի, այլև սկսի զարգացնել առևտրաշրջանառությունը: Հայաստանում մոտ 2000 իրանական ընկերություն կա գրանցված, Իրանում՝ ոչ մի հայկական»,-նշեց տիկին Իսկանդարյանը: Նա համամիտ է բարերար Ռուբեն Վարդանյանի այն մտքին, որ Հայաստանն Իրանի համար կարող է դառնալ Հոնգ-Կոնգ. «Ամենաակտիվ համագործակցությունը հիմա էներգետիկայի շրջանակում է: Բայց առևտրի դեպքում ջուր, հյութեր որքան տանենք, այդ մարդիկ ունեն դրա կարիքը»,-եզրափակեց իրանագետը: