Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն ստուգում է հայկական լոլիկի փաստաթղթերը

Հասարակություն
d75c3cc408fc3649ec0c2b3a01c5979a

ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի Հանրապետության տարածքային կառույցը երեկ տեղեկություն էր տարածել այն մասին, որ արգելվել է Հայաստանից 22 տոննա լոլիկի ներմուծումը և խմբաքանակը հետ է վերադարձվել՝ պայմանավորված լոլիկի մեջ կարանտին վնասատուի՝ հարավամերիկայն ցեցի հայտնաբերմամբ: Լուրը տարածվեց նաև հայկական լրատվամիջոցներում, թեև հայկական կողմը լոլիկի խմբաքանակի վերադարձման դեպք չէր արձանագրել: Ավելի ուշ ռուսական նույն ծառայությունն իր պաշտոնական կայքում http://www.rsn.krasnodar.ru/novosti/novosti2/6960/?articleName=upravlenie-prinosit-izvinenija  հերքեց այս լուրը՝ մասնավորապես նշելով, որ կասկածներ կան լոլիկի նշված  խմբաքանակն այլ երկրից ուղարկված լինելու մասին: Ներկա պահին իրականացվում է փաստաթղթերի հավաստիության ստուգում: Սննդի անվտանգության պետական ծառայություն