Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամավոր հանձնել են զենք զինամթերք

Հասարակություն
Զենք

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1955 թ. ծնված Գայանե Ս.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, կարճեցված փողով, ողորկափող հրացան, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ծխատար գլանակ և տարբեր տրամաչափի 111 փամփուշտ, իսկ 1990 թ. ծնված Արսեն Է.-ն՝ տարբեր տրամաչափի 57 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի 2 և «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչների, և նռնակի 2 պայթուցիչ: *** Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Բագրատ Գ.-ն ներկայացրել է տարբեր տրամաչափի 126 փամփուշտ, որոնցից 96-ը՝ փամփշտակալ-շղթայի մեջ ամրացված, նռնակի 1 պայթուցիչ և 1 նռնակ` առանց պայթուցիչի: