Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքագետը 9 օր է՝ հացադուլի եւ ջրադուլի մեջ է

Հասարակություն
Swuren-swurenyanc1

Զգալի չափերով հափշտակություն կատարելու մեջ մեղավոր ճանաչված եւ 4 տարվա ազատազրկման դատապարտված քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն արդեն 9-րդ օրն է՝ շարունակում է իր հացադուլը եւ ջրադուլը: Սուրեն Սուրենյանցը բողոքում է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցից՝ կալանավորումից: Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ եւ առողջական վիճակը լավ է: Ըստ մեղադրական եզրակացության՝ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար օգտագործելով պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկների հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը` գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին եւ նրա վստահություն չարաշահելու եղանակով վերջինիս վերցրել է 30.000 ՀՀ դրամ եւ 454.286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար եւ այդ ուղղությամբ որեւէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Սուրենյանցը բժշկական փաստաթղթեր ձևակերպելու եւ Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը` այդ ուղղությամբ սուտ խոստումներ է տվել նրան եւ վստահությունը չարաշահելու եղանակով նրանից վերցրել է 400.000 եւ 800.000 ՀՀ դրամ գումար: Նա նաեւ ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել երկու անձանց եւ նրանցից վերցրել է 500 եւ 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: