Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճարտարապետի համար մեր արժեքը միայն թամանյանական շենքերն են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
2j_NYlVzw4c

«Հին Երեւան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լեւոն Վարդանյանը չի ափսոսում , որ մայրաքաղաքի հին շենքերը  քանդվում են։ Ըստ նրա,  հնացած, մաշված ու ոչ սեյսամակայունները պետք է փոխարինել նորերով:  Նա ոչ միայն այսպես մտածում է, այլեւ  գործում։ Երեւանում բազմաթիվ շենքեր արժանացել են այդ «հնացած» պիտակին ու հավասարվել հողին: Արամի 30-ը վերջին, ամենաթարմ օրինակն է: Ճարտարապետն ուզում է, որ  մարդիկ թացը չորից տարբերեն ու գնահատեն իսկական արժեքները: Չնայած քաղաքաշինության նախարարի առաջարկին՝  Արամի 30-ի  բուլդոզերով քանդված շենքն ընդգրկել «Հին Երեւան» ծրագրում, պարոն Վարդանյանը վստահ է՝ այդ շինությունն իր նախագծում տեղ չունի: Խոսակցությունները, թե շուտով քանդված շենքերը համալրվեն եւս մի քանիսով չեն դադարում; Թիրախային են համարվում հատկապես «Դոլմամայի» շենքն ու Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը՝  անկախ պաշտոնյաների հայտարարություններից։ Լեւոն Վարդանյանի համար Երեւանը խորհրդանշող շինություններ  են  թամանյանական ժամանակաշրջանի շենքերը: Դրանք են, ըստ նրա, մեր պատմությունն ու արժեքները.  «Թամանյանի շենքերը պետքա գլխի վրա պահենք, փայփայենք, լպստենք»: Ճարտարապետ Լեւոն Վարդանյանի չափանիշներով արժեքավոր 30 շենք կհայտնվեն «Հին Երեւան» նախագծում: Ըստ պայմանագրի այն պետք է պատրաստ լինի 3 տարի հետո: