Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սառցե շոուի անվճար տոմսեր՝ արյուն հանձնողներին

Հասարակություն
13

«Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը, համաշխարհային սառցե շոուների պրոդյուսեր Արի Զաքարյանը և «Ֆորպոստարտ փրոդաքշընի»  տնօրեն Զառա Մխեյանը ս/թ փետրվարի 8-ից մեկնարկում են դոնորական արյան հավաքագրման ակցիա Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ «Նվիրիր կյանք» ֆոնդի համար: Բոլոր կամավոր դոնորներին որպես փոխհատուցում կտրամադրվեն Դիմա Բիլանի մասնակցությամբ կայանալիք՝ Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի թագավորները» սառցե շոուի տոմսեր: «Նվիրիր կյանք» ֆոնդի ակցիան, որն ուղղված է արյան օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների համար դոնորական արյան հավաքագրմանը, հղացել է  Շուշանիկ Արևշատյանը: 2012 թվականին այդպիսի ակցիա արդեն իսկ անցկացվել է «Վան» ռադիոկայանի տարածքում՝ միավորելով բազմաթիվ երաժիշտների, կատարողների և հասարակ քաղաքացիների, ովքեր միմյանց հետ անկաշկանդ շփվելու հնարավորություն ստանալով, միաժամանակ արյուն են հանձնել հիվանդ երեխաների համար: 2