Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» մեկնել է Կիպրոս

Սպորտ
sport-pyunik

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Փյունիկն» այսօր մեկնել է Կիպրոս՝ Այա Նապայում երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնելու համար: Այդ մասին հայտնում է ֆուտբոլի ակումբի մամուլի ծառայությունը: Հավաքի ընթացքում «Փյունիկը» նախատեսել է 4 ընկերական հանդիպում, որոնցից առաջինը կկայանա փետրվարի 9-ին Բելառուսի Սոլիգորսկի «Շախտյորի» հետ: Սարգիս Հովսեփյանի սաները միանգամից երկու ստուգողական հանդիպում կանցկացնեն փետրվարի 15-ին, նախ Չերկասիի «Դնեպրի», ապա տեղի «Էթնիկոս Ախնայի» հետ: «Փյունիկի» վերջին մրցակիցը կլինի ռուսական «Վոլգա» թիմը, որի հետ մերոնք կհանդիպեն փետրվարի 21-ին: