Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսուհետ կգործի թաղման նպաստի անկանխիկ վճարման նոր կարգ

Հասարակություն
socap

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշման՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը կարող է վճարվել նաև Նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կնքած բանկի միջոցով: Բանկը ընտրում է քաղաքացին, այդ մասին նշելով տարածքային բաժին ներկայացրած դիմումի մեջ: Դիմումի հիման վրա վճարման ենթակա գումարը և համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է բանկին, իսկ շահառուն կարող է անձնագրով ներկայանալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ գումարը: Առաջիկայում (որոշումն ուժի մեջ մտնելուց և բանկերի հետ համապատասխան համաձայնագիր կնքելուց հետո) վերը նշված ընթացակարգով թաղման նպաստի գումարը կարող է վճարվել որոշում կայացնելուն հաջորդող 5-րդ օրվանից սկսած (անձը կարող է համապատասխան դիմում ներկայացնելուց հետո՝ 5-րդ աշխատանքային օրը այցելել բանկի որևէ մասնաճյուղ և ստանալ գումարը): Հնարավորինս կկրճատվեն նաև թաղման նպաստը վճարելու որոշում կայացնելու ժամկետները: Թաղման նպաստը վերը նշված ընթացակարգով վճարելու ժամկետների և համաձայնագիր կնքած բանկերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:     ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին