Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թայվանում 9 բալանոց երկրաշարժի զոհերի թիվը հասել է 23-ի

Քաղաքականություն
er

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 23-ի, անհայտ կորած են համարվում 120-ը: Ենթադրվում է, որ այդ մարդիկ Յունկան շրջանում փլուզված  17 հարկանի շենքի փլատակների տակ են գտնվում: Ինչպես հայտնում է Reuters  գործակալությունը, փրկարարները հուսով են, որ նրանցից առնվազն 30-ը դեռ ողջ են և կարող են փրկվել: Այսօր  փլատակների տակից դուրս են բերվել  20 և 30 տարեկան երկու երիտասարդների: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, ժամը 07.56-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 23.57-ին (Գրինվիչի ժամանակով` ժ.19.57-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 22.930օ և արևելյան երկայնության 120.540օ աշխարհագրական կոորդինատներով (Թայվան), օջախի 17 կմ խորությամբ և 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ: er1