Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարաջանովի ֆիլմերը՝ Հարվարդի համալսարանի պարտադիր դիտման ցանկում

Հասարակություն
parajanov

Սերգեյ Փարաջանովի երկու ֆիլմ ընդգրկվել է Հարվարդի համալսարանի՝ պարտադիր կինոդիտման ցանկում, որը նախատեսված է կինոոլորտի թեկնածուների համար. տեղեկացնում է god-kino2016.ru-ն: Դրանք են՝ «Նռան գույնը» (1969) եւ «Մոռացված նախնիների ստվերները» (1964): Ընդհանուր թվով, ցուցակում ընդգրկված է համաշխարհային կինոյի 800 անուն, որոնք ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական ֆիլմեր են: Դրանցից 20-ը ռուսական ֆիլմեր են: