Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օծվեցին դատապարտյալի ձեռքով պատրաստված սրբապատկերները

Հասարակություն
aa1

Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորության մասնակցությամբ, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեցին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մատուռում տեղադրված խաչքարը և սրբապատկերները: Մատուռն անվանվեց «Սուրբ Պայծառակերպություն»` ի խնդիր դատապարտյալների վերափոխման, այլակերպման և պայծառակերպման: Արարողությանը մասնակցեցին քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը, դատապարտյալներ, հյուրեր: Ի դեպ նշենք, որ սրբապատկերները դատապարտյալի ձեռքի աշխատանք են: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին