Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ Կոնգրեսն անհանգստացած է Թուրքիայի ժողովրդավարության մակարդակով. Ամերիկայի ձայն

Քաղաքականություն
FF04C914-B0E0-4585-B3A1-DF3C160716A7_w640_r1_s

Ժողովրդավարական սկզբունքների դեմ Թուրքիայի իշխանությունների գործողությունները ոչ միայն վտանգում են Թուրքիային եւ հարեւան երկրներին, այլեւ վնասում են Միացյալ Նահանգների շահերին: Այս մասին Կոնգրեսում անցած լսումների ընթացքում հայտնել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նեյթ Շենքանը: «Երկրի ներսում քրդական շարժումը ճնշելու Թուրքիայի կառավարության փորձերն ուղղված են ոչ միայն Թուրքիայի ներսում խաղաղության հաստատման դեմ, այլեւ՝ Սիրիայում եւ Իրաքում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի փորձերի դեմ», ասել է Շենքանը: Կոնգրեսական Գրեգորի Միքսը լսումների ընթացքում ընդգծել է, որ Վաշինգտոնում հավատում են, որ կառավարությանը քննադատելու համար լրագրողներին եւ գիտնականներին քրեական պատասխանատվության ենթարկելով՝ Թուրքիայի կառավարությունն ավելի է խորացնում խնդիրը: «Մենք ԱՄՆ-ի Կանգրեսում շատ անհանգստացած ենք Թուրքիայում ժողովրդավարության վիճակով», - նշել է նա: Ամբողջական հոդվածն՝ այստեղ