Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապօրինի ծառահատման դեպքեր՝ Դիլիջանի անտառներում

Տնտեսություն
4b5bb508-af7a-47aa-aabd-3a6ffdd6e107

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2015 թվականի դեկտեմբեր և  2016 թվականի հունվար ամնիսներին  «Հաղարծին», «Շամախյան» և «Դիլիջան» տեղամասերում հայտնաբերվել և կազմվել է  անտառխախտման 9 արձանագրություն` ապօրինի հատված  14 ծառի  և 8 խմ վառելափայտի /թափուկի/ անտառից ապօրինի դուրս բերման համար: Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի տարածքային բաժնի  կողմից: