Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի չեմպիոնը շախմատ կխաղա Անտարկտիդայում

Սպորտ
sport-chess-antarktida

Աշխարհի ամենացուրտ մայրցամաքում՝ Անտարկտիդայում, առաջին անգամ կանցկացվի շախմատի միջազգային մրցամարտ: Այդ մասին հայտնում է շախմատի միջազգային ֆեդերացիան: Այն կազմակերպելու է Չիլիի շախմատի ֆեդերացիան: Մրցամարտին մասնակցելու են աշխարհի եռակի չեմպիոն, չինուհի Հոու Յիֆանը եւ Չիլիի ուժեղագույն շախմատիստ, գրոսմայստեր Քրիստոբալ Էնրիկեսը: Մրցամարտը նախատեսված է անցկացնել առաջիկա կիրակի օրը, Անտարկտիդայի չիլիական տարածքում գտնվող բեւեռային կայանում: Ինչպես նշում են չիլիական լրատվամիջոցները, այդ մրցամարտը նվիրված է Մագելանի նեղուցի հայտնաբերման 500-ամյակին: