Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ ընդհանուր ուղիներին առնչվող հարցեր

Ս.թ. հունվարի 14-ին ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով խորհրդական և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործելով պատասխանատու տնօրեն դ-ր Չարլզ Կուպչանը  գտնվում էր Հայաստանում և հանդիպումներ ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Նալբանդյանի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Քննարկումներ տեղի ունեցան այն  ուղիների վերաբերյալ, որոնցով Հայաստանն ու Միացյալ Նահանգերը կարող են շարունակել հետագա գործակցությունը հասնելու ընդհանուր նպատակին, այն է` կայուն, բարեկեցիկ և անվտանգ Հայաստան, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ:

 

ԱՄՆ դեսպանատուն