Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր գրանցված թոքաբորբով հիվանդների մեծ մասը երեխաներ են եղել (տեսանյութ)

Հասարակություն
muradyan

Համաճարակ չկա. այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների տարածման խնդրին. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պոլիկլինիկաները կաշխատեն նաև շաբաթ եւ կիրակի օրերը, որպեսզի հնարավորինս թոթափվի հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը, քանի որ կա որոշակի մտահոգություն հիվանդանոցներում կուտակումների հետ կապված: Համաճարակը բավական բարդ հաշվարկի ենթարկվող եւ բանաձեւերով հաշվարկվող ցուցանիշ է: Մասնավորապես, խոսքը գնում է մեկ ու կես անգամ ավելի հիվանդացության շեմը գերազանցող թվի մասին: Համաճարակ լինում է, եթե այդ շեմը 4-5 անգամ է գերազանցվում»: Ինչ վերաբերում է Տամիֆլյու դեղամիջոցին, որն այս օրերին դեղատներում գրեթե հնարավոր չէ գտնել, նախարարը վստահեցրեց, որ շուտով այն կլինի: Նա նշեց, որ 2009թ. դեղը ներկրվել է Հայաստան եւ երբեւէ 9000 դրամից պակաս չի եղել. «Շուտով Տամիֆլյուն դեղատներում կվաճառվի 11 500 դրամով, բայց դա ֆիքսված գին չէ, քանի որ շուկան է թելադրում գինը»: Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ՝ այսօր առավոտյան սուր շնչառական հիվանդություններով բուժհիմնարկներ դիմածների թիվը եղել է 945, որից 420-ի մոտ հաստատվել է թոքաբորբ: Թոքաբորբով հիվանդների մեծամասնությունը երեխաներ են եղել: