«Եթե այս երկրում լրիվ իրենցն է, ինչու՞ ենք ապրում այստեղ» (տեսանյութ)

Քանաքեռում գտնվող «Հանգրվան» հանրակացարանի բնակիչները բողոքում են պայմաններից: Մանկատան նախկին սաներն այստեղ բնակություն են հաստատել 2014թ-ից։

«Ջուրը պատերից չռռում է բաղնիքից,  էս ջրաչափից էլ տեսնում եք, սաղ ջուր է չռռում,- Աիդա Հովհաննիսյանը:

Բնակիչ Իրինա Հովհաննիսյանն էլ նշում է. «Վինծիլյատրները դրել են որպեսզի օգտվենք, բայց բանից դուրս է գալիս ո՛չ թե օգտվում ենք դրանից, այլ ջուրն է գալիս լցվում տան մեջ»:

Ըստ հանրակացարանի տնօրինության՝ իրենք  պարտադրված չեն բավարարել  բնակիչների բոլոր պահանջները:

«Սովորական շենք է, բնակարանները հատկացրել են իրենց, մարդիկ պետք է ապրեն իրենց կենցաղային խնդիրները լուծեն: ՊՕԱԿԸ-ը որպես այդպիսին իրենց կենցաղային խնդիրները լուծելու պարտականություն չունի»,- նշում է «Հանգրվան» ՊՈԱԿ-ի իրավաբան Արամ Խաչատրյանը:

Շենքը  գազաֆիկացված  չէ, սա եւս, ըստ նրա,  իրենց լուծելիք հարցը չէ։

«Շենքն իր պայմաններով հնարավորություն չի տալիս գազաֆիկացման: Այդ խնդիրը եղել է ի սկզբանե, գազի գրասենյակից եկել են մասնագետներ, եզրակացություն են տվել, որ հնարավոր չէ շենքը գազաֆիկացնել»:

Իգոր Կայրամանյանի հինգ հոգանոց ընտանիքը բնակվում է 23 քառակուսի մետր  տարածքով բնակարանում: Նրան ամենից շատ անհանգստացնում է սեփականության վկայական չունենալը։

«Եթե այս երկրում չունենք հող, տուն, ջուր, սաղ իրենցն է, էդ դեպքում ինչի՞ ենք ապրում ստեղ»:

Արամ Խաչատրյանը պատասխանում է. «Բնակարանները շահառուներին տրվում է որոշակի ժամով, ըստ սոցիալական խմբերի, բնակարանը սեփականության իրավունքով չի տրամադրվում, դրանք պետական սեփականություն հանդիսացող բնակարաններ են»:

Այնուամենայնիվ, «Հանգրավան»  հանրակացարանի բնակիչները հույսը չեն կտրում, որ երբևէ իրենք  էլ տարին կսկսեն առանց խնդիրների։

 

loading