Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը պետք է համախմբվի՝ մարտահրավերներին դիմակայելու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled115

Ռուսաստանի որոշումը՝ ներգրավվել սիրիական կոնֆլիկտի մեջ, պատճառ դարձավ Թուրքիայի կողմից այդ երկրի դեմ գործողություններ ձեռնարկել: Չնայած թուրքերը խփեցին ռուսական ուղղաթիռը, պայքարը հօգուտ նրանց չընթացավ: «Ռուսաստանը, խոհեմություն դրսևորելով, կարողացավ այդ սադրիչ գործողությունը՝ ՍՈՒ 24-ի խոցումը ուղղել Թուրքիայի դեմ, նրա դեմ հանել համաշխարհային հանրությանը, այդ թվում ՆԱՏՕ-ին», -ասում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Չի կարելի է ասել, որ մինչ վերջին շրջանի լարված հարաբերությունները Թուրքիան ու Ռուսաստանը դաշնակիցներ են եղել, ուղղակի նրանց շահերը որոշ հարցերում համընկնում էին. «Իրականում եթե Ռուսաստանի համար նայենք՝ ինքնաթիռի խոցումը հնարավորությւոն էր իր քաղաքականությունը առաջ տանել, նույնը և Թուրքիայի համար: Այնտեղ դաշնակցային հարաբերությունների շրջանակ չի էլ քննարկվում»,- նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոչ հավասարակշիռ հայտարարություններն ու պահվածքը արևմտյան գործընկերների մոտ անվստահություն են առաջացրել նրա նկատմամբ: Նաև դա էր պատճառը, որ ՆԱՏՕ-ն չշտապեց Թուրքիային աջակցություն հայտնել այս հարցում: Սինխրոն Արման Նավասարդյան 2վերջ «Այդ մարդը չի կարող հասնել այն բանի, որ ՆԱՏՕ-ն կանգնի նրա կողքին և պատերազմ հայտարարել: Առաջին պահից պարզ եղավ՝ հենց կովկասյան թևում ՆԱՏՕ-ն ոչ մի հրճվանք չապրեց»: Մեդիա Կենտրոնի քննարկմանը քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը կանխատեսում է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև կոնֆլիկտը կարող է տեղափոխվել Ղարաբաղ: Այդ դեպքում Ռուսաստանն այստեղ կարող է փորձել Հայաստանի ձեռքով Թուրքիային զրկել դաշնակցից՝ ի դեմս Ադրբեջանի: «Հիմա մեզ կարող են դարձնել ադրբեջանցիների թիկունքից կրակողը՝ հասկանալով, որ եթե կոնֆրոնտացիայի մեջ Ադրբեջանը տրվեց Թուրքիային, ապա բնականաբար հայկական կողմից կապիտուլյացիայի խնդիրն է առաջ գալիս, իսկ եթե ոչ՝ ամեն ինչ կլինի Ռուսաստանի ուզածով, հետևաբար՝ Ղարաբաղյան ճակատում ես անհանգիստ շրջան եմ սպասում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Մասնագետները համոզված են՝ ինչ հունով էլ զարգանան իրադարձությունները տարածաշրջանում՝ Հայաստանը պետք է համախմբվածություն դրսևորի՝ մարտահրավերներին դիմակայելու համար: