Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահները դադարեցրին հացադուլը

Հասարակություն
cmahner-nkar

10 օր հացադուլի մեջ գտնվող ցմահ ազատազրկման դատապարտվածներն այսօր դադարեցրել են իրենց հացադուլը: Արդարադատության նախարարության  Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ա1+»-ին հայտնեց, որ բոլոր 32 դատապարտյալները քիչ առաջ  դիմումներ են ներկայացրել եւ դադարեցրել հացադուլը: Հացադուլ հայտարարելով՝ ցմահ ազատազրկվածները պահանջում էին  գործերի վերաբացում եւ պատժաչափերի վերանայում: Հիշեցնենք, որ այսօր նրանց էր այցելել ԱԺ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: