Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչն է խանգարում Աշոտ Բլեյանին իր ուզած «եդեմը» ստեղծել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Sebastaci-krtahamalir-nkar

Մայրաքաղաքի երկու դպրոցների միջեւ կոնֆլիկտ է ծագել։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը   որոշել է Կրթական պարտեզ ստեղծել առանց պատերի, մինչդեռ հարեւան 181 դպրոցի տնօրինությունը պարտեզի հենց դիմաց պարիսպ է ուզում կառուցել։ «Կրթական պարտեզ» ծրագրով նախատեսվում է կանաչ տարածք ստեղծել, կառուցել հեծանվային երթուղի։ Սա հնարավորություն կտա ոչ միայն աշակերտներին,այլև շրջակա տարածքի բնակիչներին իրենց ազատ ժամանակն անցկացնել այդ տարածքում։ «Ոչ ժամանակավոր մարդիկ, ոչ յոլա գնացողներ ուզում ենք փոխենք մեր բնակավայրը, պատշաճ դարձնենք: Կամ այս աղբը, այս քար ու քըռը կմտնի մեր մեջ, ու թույլ չի տա, որ մեզ լիարժեք զգանք, կամ շատ արագ այս լանջերը կդարձնենք մշակված, խնամված: Թաղամասը կդառնա Բանգլադեշի եդեմը»,-նշեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:   Մանրամասները՝ տեսանյութում