Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուղարկում ենք հեռավոր գյուղ, աշխատավարձն էլ՝ կոպեկներ» (տեսանյութ)

Քաղաքականություն
vahe-hovhannisyan

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը քննարկելիս ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը այն միայն կրթական խնդիր չհամարեց: Ըստ նրա՝ սա բազմաշերտ խնդիր է. «Ստացվում է, որ բուհն ավարտելով անընդհատ պարտք է տալիս՝ 2 տարի հայրենիքին, 3 տարի գյուղին: Իսկ մենք ի՞նչ ենք առաջարկում բուհն ավարտած երիտասարդ մասնագետին: Ուղարկում ենք հեռավոր գյուղ՝ ոչ տուն կա, ոչ տեղ կա, ոչ էլ ապրելու բան: Պետական աշխատավարձ է ստանալու՝ կոպեկներ: Երիտասարդ է, պիտի ամուսնանա, մենք այդ գյուղում ի՞նչ ենք տալու նրան: Բնականաբար, ամեն հնարավոր բան անելու է, որ չգնա»,- հայտարարեց նա ու հավելեց, որ պետք է բացի պատժից, պետք է սոցիալական խնդիրը լուծենք: Վահե Հովհաննիսյանը առաջարկեց նաեւ այս օրենքով լուծել նաեւ այն ուսանողների խնդիրը, որոնք միջպետական պայմանագրերով գնում են արտերկիր, սովորում են ու հետ չեն գալիս: Արմեն Աշոտյանը արձագանքեց. «Այս նախաձեռնությամբ չենք կարող լուծել տարիներ շարունակ համակարգում կուտակված խնդիրները: Բայց այդ կծիկը պետք է սկսել քանդել»: