Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր Հայաստան» փրկության ճակատի երթն ավարտվեց Ազատության հրապարակում (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled24

19.30. «Նոր Հայաստան» փրկության ճակատի երթն ավարտվեց Ազատության հրապարակում: 19.10.Հանրապետության հրապարակի մոտ ցուցարաներին սպասում էր  ոստիկանական պատը: Չվիճելով նրանց հետ՝ ցուցարանները հայտարարեցին, որ գնում են դեպի Հյուսիսային պողոտա, այնուհետ՝ Ազատության հրապարակ: Նրանք հեռացան հրապարակից, վանկարկելով. «Ամոթ, ամոթ»: 19.00.Ցուցարանները փորձում են մտնել Մելիք Ադամյան փողոց: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը արգելում է, ասելով. «Այդ փողոցը առընչվում է կառավարության շենքի հետ»: Ցույցի մասնակից Վարուժան Ավետիսյանն հակադարձում է . «Դուք պաշտպանում եք կուսակցապետության որջը, դրա համար ներս չեք թողնում»: Գեւորգ Սաֆարյանը հայտարարում է՝ մենք մնալու ենք այստեղ, քանի որ ոստիկանությունը ապօրինաբար է մեր ճանապարհը փակել. « Խնդրում եմ, սադրանքների չենթարկվեք, մենք արդեն տեղեկություն ունենք, որ ոստիկանությունը պատրաստվում է դրան»: 18.30.Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը սկսում է երթը Երեւանի կենտրոնական փողոցներով: 18.18.Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանն իր ելույթում նշեց, թե հերթական անգամ ապացուցվեց, որ բռնապետության օրոք արդյունքի հասնել հնարավոր չէ եւ միակ ուղին ընդվզման ուղին է: Նրա խոսքերով՝ առաջիկա երեք ամիսները վճռորոշ են լինելու եւ մեկ հարց են առաջ քաշելու՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելը: Ի դեպ, նա կարծում է, որ Նոր տարին հարազատներով կանցկացնեն Ազատության հրապարակում: 18.05 Ազատության հրապարակում ազատամարտիկ  Պավել Մանուկյանի կոչն ուղղված էր  հայ երիտասարդներին. «Մաքուր պահեք զենքերի ամենամեծ զենքը՝ միասնությունը»,- ասաց նա: Պավել Մանուկյանը նշեց, որ միայն միասնակության շնորհիվ կարող ենք հասնել հաջողության, եւ այսօր ոհմակը ցանկանում է քանդել բոլորի ընտանիքները։ Անդրադառնալով դեկտեմբերի 6-ի ընտրություններին՝ նա նշեց, որ    մոլորյալներին պետք է ներել եւ այդ օրը  ամենամեծ սխալը գործել են ուսուցիչները՝ պղծելով իրենց հոգիները: 17. 50 Ազատության հրապարակում մեկնարկած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց Աղվան Հովսեփյանին, Մովսես Հակոբյանին, Գեւորգ Կոստանյանին եւ Վլադիմիր Գասպարյանին. «Հայ ժողովուրդը եւ Հայաստանի քաղաքացին ստեղծված վիճակում, ելնելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, հանձնարարում է ամբողջ լիազորություններով քրեական պատասխանատվության ենթարկել եւ ձերբակալել, խափանման համապատասխան միջոցներ ճշգրտել Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, դեկտեմբերի 6-ից առաջ, դրանից հետո եւ այդ օրը պետական հանցագործություն կատարած պետական հեղաշրջման փորձ կատարած բոլոր այն շտաբի պետերի, տեղակալներին, մարզպետների, քաղաքապետների, բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կազմակերպեցին կատարեցին եւ մեղսակից դարձան աննախադեպ պետական դավաճանություն հանդիսացող հանցագործության»,- ասաց նա: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ հակառակ դեպքում նրանք կընկնեն անգործության կամ մեղսակցության հոդվածների տակ: «Դուք ժողովրդի ծառաներն եք»: Ի դեպ, մինչ հանրահավաքը սկսելը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկեց հարգել   հակառակորդի գնդակից զոհված զինծառայողների հիշատակը: