Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին նախագահ. «Որքան շատ իրական մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքներն օբյեկտիվ կլինեն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
levon

Քիչ առաջ Երեւանի 9/11 տեղամասում քվեարկեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քվեարկելուց հետո լրագրողները մեկնաբանություն խնդրեցին Սերժ Սարգսյանի այն հայտարարության առթիվ, որ փոփոխությունների դեմ առաջին եւ երկրորդ նախագահների հայտարարությունները մերկապարանոց են: Առաջին նախագահն ասաց. «Դուք միշտ խոսում եք օրենքը հարգելուց, ինչու՞ եք հիմա օրենքը խախտում, դուք հիմա խոսում եք կողմ կամ դեմ քվեարկելուց: Ես մի բան եմ ուզում ասել՝ առաջինը՝ ես կոչ եմ անում գալ եւ քվեարկել, ազատորեն , առանց բռնանալու իր կամքին: Եվ մի բան էլ հաստատ գիտեմ՝ որքան շատ իրական մարդ գա քվեարկելու, ես կրկնում եմ՝ իրական մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքներն օբյեկտիվ կլինեն: Վերջ»: