Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ գրասենյակը ազատ տեղաշարժի իրավունքը խախտելու մասին  դիմում չի ստացել

Քաղաքականություն
589d47552c651836bc4326162ff99492

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը  ահազանգ-դիմում չի ստացել  քաղաքացիներից՝ իրենց ազատ տեղաշարժի իրավունքը խոչընդոտելու վերաբերյալ,  հենց այդ պատճառով էլ   ընթացք չի տրվել: «Պետք է դիմում ունենանք, որ կարողանանք մեկնաբանություններով հանդես գանք», այս մասին «Ա1+»ին հայտեց Մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի պատասխանատու  Ռոնա Ահարոնյանը: Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» շարժումն այսօր Ազատության հրապարակում  համազգային հանրահավաք է հրավիրել: Այդ իսկ պատճառով էլ այսօր առավոտվանից մարզերից ուղեւորափոխադրում չի իրականացվում դեպի Երեւան: Մարդիկ ստիպված Երեւան են գալիս տաքսիներով: