Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարմիր քարտ» -ի անդամները չհասան նախագահական (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled27

«Սերժիկ հեռացիր» և այլ վանկարկումներով «Կարմիր քարտ» նախաձեռնության անդամներն Ազատության հրապարակից շարժվեցին նախագահական նստավայր։ Դեմիրճյան փողոցի մոտ, սակայն,  ոստիկանները կենդանի պատ կազմած փակեցին նրանց ճանապարհը և թույլ չտվեցին շարժվել առաջ։ Նախաձեռնության անդամներն ուզում էին նախագահական  նստավայր հասնել  Բաղրամյան պողոտայով, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։ Ոստիկանության փոխգնդապետներից մեկը շեշտեց, որ թույլ կտան միայն դիմացի մայթին ցույցն իրականացնել։ Այս պահին լարված իրավիճակ է. քաշքշուկ է տեղի ունենում ոստիկանների և ակտիվիստների միջև։  Ոստիկանները շրջափակել են նրանց։ Հրահանգվել է նաև  հավելյալ պարեկային ծառայություն բերել այնտեղ։ Ինչպես հայտնի է, «Կարմիր քարտ» քաղաքացիական շարժումը պահանջում է ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլև գազի, ալյուրի և շաքարավազի գների նվազեցում։ Նշենք, որ նախաձեռնության անդամներն ուսանողներ են։